կիրակի, 12.05.2024, 17:18
Բարի գալուստ Гость | RSS

ԱՆԴՐԻԱՍՅԱՆ ՍԻՄՈՆ

Մուտք ձեւ
օրացույց
«  Մայիսի 2012  »
երերքչոհիուրշակի
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Գլխավոր էջ » 2012 » Մայիսի » 29 » ՀՈՎՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
20:37
ՀՈՎՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

   Տարածքը ` 15.1կմ  (1512 հա)
Բնակչությունը ` 3497 մարդ (2001թ) 

 

   Գյուղ Մասիսի տարածաշրջանում , Մասիսից 12 կմ հյուսիս – արևելք:  Մարզկենտրոնից գտնվում է 32 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Մեխմանդար, Մեհմանդար , Միհմանդար, Շալլու, Շոռլու, Մեհմանդար անվանումները : Հովտաշատ է վերանվանվել 1978 թ- ին: 
  Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում , Հրազդանի և Արաքսի գետի միջագետքում : Ծովի մակարդակից  ունի 832 մ բարձրություն : Կլիման չոր խիստ ցամաքային է : Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսին , հունվարային միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից  -5: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր , օդի միջին  ամսեկան ջերմությունը հասնում է  24-ից 26 աստիճան , իսկ առավելագույնը` 42 աստիճան: Հաճախ  լինում են խորշակներ , որոնք զգալի վնաս են հասցնում  գյուղատնտեսությանը : Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմէ: Բնական լանդշավտները կիսանապատներ են , որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուրոռոգելի լանդշավտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
1831թ-ին գյուղն ունեցել է 406,1897թ-ին` 1824, 1926 թ-ին` 1016, 1939թ-ին` 1300, 1979թ-ին` 2955: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների գյուղի բնակչության թիվը կազմել է 3504 մարդ : Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49% կանայք` 51%: Բնակչության մեջ մինչաշխատունակ տարիքի բնակիչները կազմում են 25 %, աշխատունակները `64 %, հետաշխատունակները ` 11%: Գյուղն ունի առկա 1009 տնտեսություն: 
Ունի դպրոց , գրադարան, մշակույթի տուն, մանկապարտեզ, բուժամբուլատորիա: 
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 1035 հա:  համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր ` զբաղեցնելով մոտ 784 հա: Ունի պտղատու և խաղողի այգիներ , կազմելով 22 հա: Զբաղվում են այգեգոծությամբ, խաղողագոծությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ : Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկային և կերային կուլտուրաներ : Արոտավայրերը զբաղեցնում են 102 հա, խոտհարք 26 հա : Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ: 
 Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքները:               

Դիտումներ: 751 | Փոխանցել: andriasyan | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ գրանցում | մուտք ]
արխիվ գրառումներ
Մեր հարցումը
ԳՆԱՀԱՏԵՔ ԻՄ ԿԱՅՔԸ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԱՍԽԱՆ: 17

Կայքում են: 1
հյուրեր ` 1
Օգտվողներ: 0

Copyright MyCorp © 2024
Бесплатный хостинг uCoz