երկուշաբթի, 13.05.2024, 12:24
Բարի գալուստ Гость | RSS

ԱՆԴՐԻԱՍՅԱՆ ՍԻՄՈՆ

Մուտք ձեւ
ՆԿԱՐՆԵՐԻ ԲԱԺԻՆ

ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԱՏԱԼՈԳ

Գլխավոր էջ » Հոդվածներ

Հաղորդագրությունների քանակը Կրկին կատալոգում: 3
նշված մուտքերը: 1-3

Արարատյան դաշտավայրի գյուղերից է, գտնվում է Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում: Ծովի մակարդակից ունի 832 մետր բարձրություն: Նախկինում ունեցել է Մեխմանդար, Մեհմանդար, Միհմանդար, Շալլու, Շոռլու, Մեհմանդար անվանումները: Հովտաշատ է վերանվանվել 1978թ-ին: Բաղկացած է 1009 տնտեսությունից : ՈՒնի դպրոց , գրադարան համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը : Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր: Կան նաև պտղատու և խաղողի այգիներ: Հովտաշատ համայնքը ղեկավարում է 1939-ին  Իրանում ծնված, ծնողազուրկ անցկացրած, 1947-ին հայրենադարձված Սիմոն Անդրիասյանը : 2006-ին ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Անանիա Շիակացու  անվան ոսկե մեդալով : 70 ամյակի առթիվ պարգևատրվել է նաև Նանսենի ոսկե մեդալով ,ինչպես նաև ստացել է բազմաթիվ շնորհակալագրեր և պատվոգրեր մարզպետարանի կողմից;
 Պրն  Անդրիասյանը պատմում է, որ ինչպես ողջ հանրապետությունում այնպես էլ Հովտաշատում կան շատ անավարտ գործեր: բայց այժմ կարող են փաստել որ առաջին անհրաժեշտության բազմաթիվ խնդիրներ են լուծվել գյուղում: Այն ինչ երազանք է թվացել, իրականացել է: Հիմնանորոգվել է գյուղի դպրոցն ու մանկապարտեզը, բուժկետը,որտեղ բնակչությանը սպասարկում են լավագույն մասնագետները: Գյուղում գործում է կահավորված սեղանատուն, որը բնակիչներին տրամադրում է անվճար հաշվի առնելով մերօրյա ֆինանսական դժվարությունները: Մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել ճանապարհների վերանորոգման համար: Համայնքապետն նաև նշում է նաև մշակույթի տան վերանորոգման մասին, որի ջեռուցվող առաջին հարկը տրամադրվել է գյուղի մեծահասակներին և երիտասարդությանը զբաղվելու համար: Գյուղում անցկացվում են նաև մարզական միջոցառումներ , գործում են երգի, պարի խմբակներ: Զոհվածներին նվիրված հուշակոթող է կառուցվել: Գյուղը ունի զոհված ազատամարտիկների երկու ընտանիք, որոնց ապահովել են բնակարաներով: << Խաչիկ Աթանյանը 23 տարեկան մահապարտ է եղել, ցավոք, նրա դին չգտնվեց: Մենք ի պատիվ նրա` հուշաքար և գերեզմանաքար ենք կանգնեցրել- պատմում է գյուղապետ Սիմոն Անդրիասյանը :- Բարեկարգել ենք գերեզմանատուն տանող ճանապարհը` որպես մեր սրբավայր, որ մարդիկ ասֆալտապատ ճանապարհով գնան հարազատների շիրիմին այցի, սա շատ կարևոր եմ համարում մարդկանց դաստիրակության գործում>>:
   Գյուղապետ Անդրիասյանի համոզմամբ`մարդը պետք է միշտ պատրաստակամ լինի բարության մարդասիրության և աշխատասիրություն դրսևորելու:
<< Ես հետևել եմ աստվածային 10 պատվիրաների խորհրդին, և ինձ միշտ ուղեկցել է հաջողությունը: Ես շատ ընթերցասեր եմ , գիտեմ գրքի արժեքը բայց իմ նախընտրած աշխատանքը գյուղատնտեսությունն է , քանզի համոզվեցի, որ պետք է լծվեմ գյուղի բարգավաճման աշխատանքներին: Մեր պետությանը պետք են բանիմաց և հոգատար մարդիկ: Ես դժգոհ չեմ իմ աշխատանքից և համագյուղացիներից >>:
    Խոսելով  2012-ին կատարվելիք  աշխատանքների մասին` գյուղապետը նշեց հետևյալը.<<Գյուղի փողոցներից 1,5 կմ ենք դեռ լուսավորել, պետք է 4 կմ էլ լուսավորենք: Վերանորոգելու ենք մանկապարտեզի շենքը,որը մասնակի վերանորոգված է: Վերջերս ի դեմս մարզպետի`Պրն Բարսեղյանի, 12 մլն գումար ներդրում է կատարվել մանկապարտեզի համար: 30 միլիոն ել տրամադրվել է դպրոցում ջեռուցման համակարգ անցկացնելու համար: Գյուղն ունի ոռոգման և խմելու ջրի խնդիր: Պետական նախագծով նախահաշվարկ է պատրաստվում, որպեսզի Հովտաշատում քաղաքատիպ ջրամատակարարում իրականացվի այս տարի>>:

Աղբյուրը 

Մարզային <<ԵՐԵՎԱԿ>>

ԻՄ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ | Դիտումներ: 359 | Փոխանցել: andriasyan | Ամսաթիվ: 03.06.2012 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Արարատի մարզի Հովտաշատ գյուղը Մասիսի տարածաշրջանի ամենամեծ գյուղերից մեկն է: Գյուղ կատարած մեր այցելության ժամանակ անթաքույց ուրախություն ապրեցինք, երբ ականատես եղանք ,թե ինչ հարգալից վերաբերմունք են տածում Հովտաշատցիներն իրենց համայնքի ղեկավար Սիմոն Անդրիասյանի հանդեպ , ինչին մեր օրերում ամեն քայլափոխի չէ, որ կարելի հանդիպել : Երկարամյա աշխատանքային փորձ ունեցող գյուղապետն իր ջանքերն ու հնարավորությունները համատեղում է , որպեսզի Հովտաշատը հարմարավետ լինի իր բնակիչների համար:

--Պարոն Անդրիասյան , ինչպես եք կարողացել նվաճել Ձեր համագյուղացիների սերն ու համակրանքը:

_Ինձ համար ուրախալի է իմանալ,որ իմ համագյուղացիները գնահատում են իմ փորձառությունը : Արդեն երկար տարիներ` 1996-ից , ես աշխատում եմ որպես այս համայնքի ղեկավար: Իմ աշխատանքում միշտ ձգտել և ձգտում եմ առաջին հերթին հաշվի առնել բնակչության շահերը: Իմ մեծ փորձառությունը, բնակիչ-գյուղապետ անմիջական շփումն ինձ հնարավորություն է տալիս ավելի լավ ճանաչել մեր գյուղացիներին ,սրտացավորեն մոտենալ նրանց բոլոր խնդիրներին: Գյուղացու կյանքին, հոգսերին ծանոթ լինելն իմ պարտքն է իմ աշխատանքը:

    Ինձ համար  մեծ պատասխանատվություն է ՀՀ նախագահի կողմից 2004թ. ինձ շնորհված <<Անանիա Շիրակացու>> շքանշանը: Այն ինձ անընդմեջ հիշեցնում է մի շարք բարդ ու դժվարին պարտականությունների մասին, բայց և պարբերաբար հուշում է , որ ինձ հավատում և վստահում են,ինչը առավել մեծ ուժ ու եռանդ է ներշնչում, որպեսզի էլ ավելի լավ կատարեմ երկրիս ու ժողովրդիս առջև ստանձնած պարտավորություններս:

-Դուք Ձեզ հաջողա'կ , թե' երջանիկ մարդ եք համարում:

-Թող խոսքերս վերամբարձ չթվան, բայց ես ինձ համարում եմ և հաջողակ և երջանիկ անձնավորություն : Հաջողակ եմ, որովհետև հիմնականում գտել եմ համայնքի առջև ծառացած հարցերի պատասխաններն ու հնարավորինս արագ լուծելու հնարավորությունները : Իսկ երջանիկ եմ , որովհետև ունեմ օրինակելի ընտանիք և սիրված գործ: Կարծումեմ, յոթանասուն տարին բոլորած անձնավորության համար սա Աստվածային պարգև է:

-Ի'նչ հիմնական խնդիրներ են լուծվել համայնքում, ի'նչ ջանքեր են գործադրվել այդ ուղությամբ:

-Իմ պաշտոնավարման  տարիներին համայնքում շա~տ  ու շա~տ խնդիրներ են ծագել, բայց բոլորն էլ լուծում են ստացել: 4000 բնակիչ ունեցող մեր գյուղը գազաֆիկացված չեր. մենք մեր սեփական ուժերով կարողացանք լուծում տալ այդ խնդրին:

2005թ., վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի աջակցությամբ, ՀՀ Կառավարության միջոցներով էլ կառուցվեց գյուղի դպրոցի նոր շենքը, որը նաև  կահավորվեց: Կարողացանք վերանորոգել նաև մանկապարտեզի տանիքը : Մեր մարզպետի օգնությամբ էլ հնարավոր եղավ մանկապարտեզի պատուհաները փոխել: Մինչ այդ փոխվել էին նաև սանհանգույցներն ու խողովակները:

 Բացի այդ վերանորոգվել են ճանապարհները, փողոցները` 54 000 քմ, խճապատվել է:

- Նկատելի է նաև բուժամբուլատորյայի բարվոք վիճակը, այն վերանորոգվե'լ է, թե' նոր է կառուցվել:

 -Երկար տարիներ գյուղը բուժամբուլատորյայի շենք չուներ . այն կառուցեցինք գյուղապետարանի միջոցներով: Այսօր այն հագեցած է նաև անհրաժեշտ բուժսարքավորումներով:

  -Հովտաշատն այն եզակի համայնքներից է, որտեղ բարեկարգ են ճանապարհները, ինչպե'ս է Ձեզ հաջողվել լուծում տալ այդքան կարևոր խնդրին:

     -Դա անչափ  մեծ ծրագիր էր, որ իրականացվեց գերմանացիների կողմից: Այդ աշխատանքներն իրականացնելու համար մոտ 2 մլն դոլլարի ներդրում կատարվեց. արդյունքում ` 2.5 կմ ճանապարհ ասֆալտապատվեց:

                                   ***

Հաջողություններն ու առաջընթացը ակնառու է Հովտաշատում: Գովելի են համայնքի ղեկավարի գործադրած  ջանքերն այդ ուղղությամբ: Սրտացավության, անմնացորդ նվիրումով գյուղապետի անդուլ աշխատանքի պտուղներն անվիճելի են:

   Գյուղի զարգացման գործում իրենց մեծագույն ավանդն ունեն նաև համայնքի բնակիչները,ովքեր աջակցելով համայնքի ղեկավարին իրենց մասնակցությունն  են ունենում գյուղի շենացման ու բարեկեցության բարձացմանն ուղղված աշխատանքներին:

ՄԵՆՔ ու ՄԵՆՔ 
ԻՄ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ | Դիտումներ: 333 | Փոխանցել: andriasyan | Ամսաթիվ: 29.05.2012 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)


Պաշտոնը ստանձնել է
25 նոյեմբեր 1996թ.

Կենսագրական տվյալներ
Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
05  նոյեմբերի  1939թ., Իրան

Կրթություն
1957թ. - ավարտել է Հովտաշատի միջնակարգ դպրոցը

Աշխատանքային գործունեություն
1959-1961թ.  -  Հովտաշատի սովխոզում ֆերմայի վարիչ
1961-1991թ.  -  Հովտաշատի սովխոզում դաշտավարական բրիգադիր
1992-1996թ.  - Հովտաշատի սովխոզի կադրերի վարիչ
1996թ-ից       -  Հովտաշատ գյուղի գյուղապետ:

Այլ տվյալներ
2004թ.-ին  Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է Անանիա Շիրակացի շքանշանով
2009թ.-ին  պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի հուշամեդալով:

Կուսակցական պատկանելություն 
Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Անձնական տվյալներ
Ամուսնացած է ունի երկու որդի, երեք դուստր:

ԻՄ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ | Դիտումներ: 929 | Փոխանցել: andriasyan | Ամսաթիվ: 29.05.2012 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Մեր հարցումը
ԳՆԱՀԱՏԵՔ ԻՄ ԿԱՅՔԸ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԱՍԽԱՆ: 17

Կայքում են: 1
հյուրեր ` 1
Օգտվողներ: 0

Copyright MyCorp © 2024
Бесплатный хостинг uCoz