երկուշաբթի, 13.05.2024, 13:50
Բարի գալուստ Гость | RSS

ԱՆԴՐԻԱՍՅԱՆ ՍԻՄՈՆ

Մուտք ձեւ
օրացույց
«  Մայիսի 2012  »
երերքչոհիուրշակի
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Գլխավոր էջ » 2012 » Մայիսի » 29 » ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՀՈՎՏԱՇԱՏ ԳՅՈՒՂ
21:02
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՀՈՎՏԱՇԱՏ ԳՅՈՒՂ
ՀՀ Արարատի մարզի Հովտաշատ գյուղը հիմնադրվել է 1947թ-ին:  Նախկինում բնակվել են ադրբեջանցիներ, հետագայում 1946-1947թթ  ներգաղթել են պարսկահայեր,սիրյահայեր և.լիբանանահայեր մոտ 43  ընտանիք :
1952թ-ին գյուղ են վերաբնակվել Ախուրյանի, Ապարանի , Թալինի, Կոտայքի, Մարտունու շրջաններից մոտ 170-180 ընտանիք: Այդ թվականներին բնակչությունը եղել է 450-500 մարդ, գնալով աճել է և այսօրվա դրությամբ կա 3845 մարդ 1040 ընտանիք, և ոչ մի փակ դուռ չկա:
Գյուղում գործում է դպրոց , որը կառուցվել է 1970թ-ին սակայն շենքի մի մասը գտնվում, Է անմխիթար վիճակում , գյուղապետի նախաձեռնությամբ կառավարության կողմից հատկացվել է գումար և 2005թ-ին կառուցվեց 350 տեղանոց դպրոցի նոր մասնաշենք և այսօրվա դրությամբ հաճախում են 570 աշակերտ:
Կառավարության և Մարզպետարանի աջակցությամբ, գյուղապետարանի ամենօրյա հետևողական աշխատանքով,  Հովտաշատ գյուղը գնալով զարգանում է: Գյուղն ունի կուլտուրայի և մշակույթի տուն , մսուր- մանկապարտեզի տիպային շենք, որը գործում է և ունի 3 խումբ որտեղ հաճախում են 60-65 երեխա:
Գյուղը 2005-2008թթ լրիվ գազաֆիկացվել է: վերանորոգվել են ճանապարհները:
Գյուղում կա բուժամբուլատորյա կապի շենք վարսավիրանոց 10 հատ մթերային և խառը ապրանքների խանութ, փայտամշակման արհեստանոցներ երշիկի արտադրամաս, 2 բենզալցման կետեր, ավտոպահեստամասերի խանութ  խանութ, ավտոսպասարկման կետ:
Գյուղում կան ձկնաբուծական տնտեսություներ, գուրծում է ասոցիացիայի գյուղ-տեխնիկայի սպասարկման կենտրոն: Կան տարբեր սպորտային, երգի ևպարի խմբակներ:
Գյուղը ապահոված է խմելու և ոռոգման ջրով, մշտական կատարվում է աղբահանում:
Արցախյան պատերազմին գյուղից մասնակցել են ավելի քան 35 մարտիկներ: Գյուղում կա յոթ զոհվածների  ընտանիք, մշտական ուշադրության կենտրոնում են և ստանում են աջակցություն:
Կուլտուրայի տան դիմաց 2002թ-ին կառուցվել է հուշակոթող  խաչքար նվիրված հայրենիքի համար զոհվածների հիշատակին:
   Հովտաշատ գյուղն ունի գիտության թեկնածուներ,, դասախոսներ, պետական պաշտոնյաներ և ավելի քան 100 ուսանողներ, որոնք սովորում են ԲՈՒՀ-երում: Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ:
Դիտումներ: 4845 | Փոխանցել: andriasyan | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ գրանցում | մուտք ]
արխիվ գրառումներ
Մեր հարցումը
ԳՆԱՀԱՏԵՔ ԻՄ ԿԱՅՔԸ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԱՍԽԱՆ: 17

Կայքում են: 1
հյուրեր ` 1
Օգտվողներ: 0

Copyright MyCorp © 2024
Бесплатный хостинг uCoz