երկուշաբթի, 13.05.2024, 11:10
Բարի գալուստ Гость | RSS

ԱՆԴՐԻԱՍՅԱՆ ՍԻՄՈՆ

Մուտք ձեւ
օրացույց
«  հունիս 2012  »
երերքչոհիուրշակի
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Գլխավոր էջ » 2012 » հունիս » 3 » Դժվարությունները մարդու համար են, և արդարացում չունեն դրանց պատճառով հայրենիքը լքողները…
20:42
Դժվարությունները մարդու համար են, և արդարացում չունեն դրանց պատճառով հայրենիքը լքողները…


Արարատի մարզի Հովտաշատ համայնքը ղեկավարում է 74-ամյա Սիմոն Անդրեասյանը: Այն հարցին, թե ինչպե՞ս է, որ այդ տարիքում էլ կարողանում է երիտասարդի եռանդով աշխատել ու ղեկավարել համայնքը` պահպանելով համագյուղացիների անվերապահ սերն ու վստահությունը, պարոն Անդրեասյանը հետևյալ պատասխանը տվեց.
      -Սիրահարվածի համար կա՞, արդյոք, արգելք, որ սիրած անձնավորությանը հանդիպի: Ես այդպես կյանքին ու բնությանը սիրահարված եմ, ինչում ինձ համար արգելք չկա: Այս տարիներին չի եղել որևէ կնճռոտ հարց, որի լուծումը չկարողանամ գտնել: Լուծում, որը բխում է հասարակության և պետության շահերից: Միայն այս ճանապարհով մարդը կարող է ներշնչվել, լիցքավորվել, էներգիա ստանալ` արժանանալով թե° երկրի, թե° մարդկանց գնահատականին: Լիցքավորվում ես, երբ մարդկանց համար բարի գործ ես անում, ազնիվ նպատակներ ես դնում քո առջև, բարոյական նկարագրով ես հանդես գալիս, արդարության սկզբունքով ես առաջնորդվում: Մարդիկ լավ տեսնում, լավ էլ գնահատում են… Հինգերորդ շրջանն է, որ գյուղապետի պաշտոնին եմ, 1996 թվականից: Մինչև այդ 35 տարի դաշտավարական բրիգադի բրիգադավար եմ եղել, 4 տարի` ֆերմայի վարիչ: Ամբողջ կյանքս` մարդկանց հետ, նրանց մեջ: Գնահատվել եմ և° հասարակության, և° պետության կողմից: Մեդալներ, պարգևներ` <<Անանիա Շիրակացի>>, <<Ֆրիտյոֆ Նանսեն>> և այլն: Ինձ համար բարձր պատիվ է այդ ամենը: Ամենից շատ լավ եմ զգում այն մտքից, որ երկիրն ու հասարակությունն իմ կարիքը զգում են, որ ես իմ գործունեությամբ պիտանի եմ: Անկախ ամեն ինչից, յուրաքանչյուր քաղաքացի պետք է ջերմագին զգացմունքներ տածի իր երկրի, իր հայրենիքի հանդեպ: Ընտանիք, հասարակություն, երեխաներ` այս ամենը պայմանավորված է պետության կայացմամբ: Եթե պետությունը կայացած չէ, ապա այս ամենը ցիրուցան կլինի: Ինչպես այսօր ենք ականատես, երբ շատ մարդիկ, առանց գիտակցելու, հեռանում են հայրենի երկրից: Նրանց համար հետևյալ խոսքն ունեմ.<<Հոտից խրտնած ոչխարը գայլերին բաժին է դառնում>>: Հայրենիքից հեռացողներին նաև այս կերպ եմ դիմում. <<Հարազատիս մահը տեսածիս պես պիտի սգամ քո համար, շիրիմ անգամ չես ունենա, որ հիշատակդ մնա>>… Ինչ տարբերություն, գայլերը ոչխարներին կերան, թե տարբեր ազգերի միջավայրում ձուլվեցին ու անհետացան: Սա է ճշմարտությունը` որքան էլ ուզում է արդարացնեն: Արդարացնողներին դատապարտում եմ դավաճանի պիտակով: Ճիշտ է, դժվարություններ կան, բայց պիտի քչով բավարարվենք: Հայրենիքը ժառանգել ենք մարդկանց արյան գնով: Այն մարդկանց, ովքեր ներդրեցին իրենց ավյունը, գիտակցությունը և ստեղծեցին այս հրաշք երկիրը: Անհատներից նեղացած եք, բայց անհատները չէ, որ հայրենիք են կերտում, հայրենիքը մարդկանց բռունցքվելու հանրագումար է: Պետք է մնալ ու կառուցել երկիրը: Ես ամեն ինչ արել եմ ի շահ երկրի: Կյանքիս ձեռքբերումը ժողովրդի հարգանքն է, նվիրվածությունն անձիս հանդեպ: Ձեռքբերում չէ՞, երբ հաշվի են նստում քեզ հետ, երբ խորհրդիդ կարիքն է զգացվում…Համայնքի 4000 բնակիչ, մեծից փոքր, հարգում է քեզ, որովհետև տեսել է աշխատանքդ ու նվիրումդ…

      Վերանորոգվել է դպրոցը, բուժամբուլատորիան, մանկապարտեզը /80 երեխա է հաճախում/: Գյուղը գազաֆիկացված է: Գլխավոր ճանապարհն ասֆալտապատված է, իսկ երկրորդայինները խճապատվել են: Վերանորոգված է մշակույթի տունը: Ունեն սեղանատուն /հանդիսությունների սրահ/, որի հատակն են սալիկապատում: Այնտեղ սեղան-աթոռները նորացնելու խնդիր կա: Բնակիչներն անվճար օգտվում են նրա ծառայությունից: Համայնքում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ է տիրում, մարդկանց ձգտումը դեպի առողջ ապրելակերպն է, որտեղ արատավորն ու մերժելին տեղ չունեն:
      -Պարոն Անդրեասյան, աստվածային պատվիրաններով առաջնորդվող անձնավորություն եք և կյանքում հաջողությունը Ձեր անբաժան ուղեկիցն է եղել: Գրքի, գրականության նկատմամբ առանձնակի սեր ունեք, բայց Ձեզ համար առավել նախընտրելին գյուղատնտեսության ոլորտն է, գյուղաշխարհը, որին նվիրվել եք անմնացորդ: Նաև այն հաստատ համոզումն ունեք, որ մեր երկրին ու պետությանն անհրաժեշտ են բանիմաց, սրտացավ մարդիկ: Իսկ, հետաքրքիր է, ի՞նչ կարծիքի եք ընկերության մասին:
   -Ես այնքան էլ հակված չեմ այն մտքին, որ ընկերությունը կարող է շատ ազնիվ ու նվիրված լինել: Ավելի շատ հուսադրվում, ոգեշնչվում եմ մարդկանց ավելի մեծ, հավաքական խմբից: Ժողովուրդն է հուսալի ընկերդ, բարեկամդ և եթե ուզում ես ավելի կայուն, հուսալի ընկեր, ապա պիտի հասարակության լայն զանգվածների հետ ընկերանաս` տուրք չտալով նեղ անձնական մտայնությանը: Որքան նեղ անձնական հետաքրքրություն որոնես, այնքան վնասն ավելի մեծ կլինի, քանզի ոչ մի անհատ առանց շահի քեզ հետ ընկերություն չի անի: Քրիստոսից առավել չենք, ում Հուդան դավաճանեց: Սա պատահական դիպված չէ <<Աստվածաշնչում>>, եթե այդ ընկերությունն այդպես կայուն, մարդկային դրսևորում լիներ: Անհատի հետագա դրսևորումները կասեցվում են հենց ընկերոջ կողմից, ինչպես Քրիստոսինը: Ճշմարիտ ընկեր չկա: Իմ ձևակերպումը հետևյալն է. <<Ով քեզ շատ է սիրաշահում, կամ խաբել է, կամ պիտի խաբի>>: Եթե շահ չունենա, երբեք այդքան ջերմ, սրտագին չի լինի: Ենթատեքստում անպայման շահն է: Փորձեք մերժել այդ ընկերոջը, տեսեք` էլի կգա, կկանգնի ձեր կողքին, հարյուր անգամ լավություն արեք, մեկ անգամ մերժեք, տեսեք` էլի կգա, կկանգնի ձեր կողքին… Արդ, կհասկանաք, ինչպիսի ընկերություն է: Կա գաղափարի, կրոնի, դավանանքի, շահի ընկերություն: Գաղափարի ու կրոնի ընկերությունները շատ քիչ են: Փիլիսոփաներից մեկն ասել է. <<Ընկերությունը նման է վառարանի, պիտի շատ չմոտենաս, որ չվառվես, և չհեռանաս այնքան, որպեսզի չսառչես>>: Ով քեզ համամիտ կամ համակարծիք չէ, ավելի լավ է հեռանաս նրանից, որպեսզի կյանքի ընթացքում քեզ շատ ցավ, դառնություն չպատճառեն, նյութական ու բարոյական վնասներ չկրես: Իմ հաջողությունների գաղտնիքը նաև այն բանի մեջ է, որ ուսումնասիրել եմ մարդկային բնավորությունները, ծանոթացել եմ սկզբից, հարգանք եմ դրսևորել և սիրել եմ մարդուն: Եթե մարդու բնավորությունը գիտես և վարվելու ճիշտ ձևը չգիտես, ապա պատասխանատվությունն արդեն քեզ վրա է ընկնում: Այստեղ է ընկերության ճշմարտությունը: Մեծ գործեր եմ արել ի օգուտ բարեկամության, ընկերության, բայց վերջում հիասթափվել եմ: Միտքս է գալիս Շիրազի <<Շուն>> բանաստեղծությունը: Տերը ծերացած շանը տանում է, որ ծովում խեղդի: Քամուց նավակը շուռ է գալիս, շունը փրկում է տիրոջը և ափ հասցնում… Հանճարեղ գործ է, շունը, կենդանին ավելի հավատարիմ է, քան մարդը…

http://www.ynker.am/2012/06/blog-post_4679.html
 

Դիտումներ: 740 | Փոխանցել: andriasyan | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ գրանցում | մուտք ]
արխիվ գրառումներ
Մեր հարցումը
ԳՆԱՀԱՏԵՔ ԻՄ ԿԱՅՔԸ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԱՍԽԱՆ: 17

Կայքում են: 1
հյուրեր ` 1
Օգտվողներ: 0

Copyright MyCorp © 2024
Бесплатный хостинг uCoz