օրացույց
| « հունիս 2012 » |
| եր |
երք |
չո |
հի |
ուր |
շա |
կի |
| | | | | 1 | 2 | 3 | | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
|
Գլխավոր էջ » 2012 » հունիս » 21 » ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՔ ԵՆ ԲԱՆԻՄԱՑ ԵՒ ՀՈԳԱՏԱՐ ՄԱՐԴԻԿ
12:10 ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՔ ԵՆ ԲԱՆԻՄԱՑ ԵՒ ՀՈԳԱՏԱՐ ՄԱՐԴԻԿ |
| Մեր
պետությանը պետք են բանիմաց և հոգատար մարդիկ |
|
| |
Արարատյան դաշտավայրի գյուղերից է, գտնվում է Արարատի մարզի Մասիսի
տարածաշրջանում: Ծովի մակարդակից ունի 832 մետր բարձրություն: Նախկինում ունեցել է
Մեխմանդար, Մեհմանդար, Միհմանդար, Շալլու, Շոռլու, Մեհմանդար անվանումները:
Հովտաշատ է վերանվանվել 1978թ-ին: Բաղկացած է 1009 տնտեսությունից : ՈՒնի դպրոց ,
գրադարան համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է,
համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը : Համայնքի հողերի հիմնական
մասն օգտագործվում են որպես վարելահողեր: Կան նաև պտղատու և խաղողի այգիներ:
Հովտաշատ համայնքը ղեկավարում է 1939-ին Իրանում ծնված, ծնողազուրկ անցկացրած,
1947-ին հայրենադարձված Սիմոն Անդրիասյանը : 2006-ին ՀՀ նախագահի կողմից
պարգևատրվել է Անանիա Շիակացու անվան ոսկե մեդալով : 70 ամյակի առթիվ պարգևատրվել
է նաև Նանսենի ոսկե մեդալով ,ինչպես նաև ստացել է բազմաթիվ շնորհակալագրեր և
պատվոգրեր մարզպետարանի կողմից; Պրն Անդրիասյանը պատմում
է, որ ինչպես ողջ հանրապետությունում այնպես էլ Հովտաշատում կան շատ անավարտ
գործեր: բայց այժմ կարող են փաստել որ առաջին անհրաժեշտության բազմաթիվ խնդիրներ են
լուծվել գյուղում: Այն ինչ երազանք է թվացել, իրականացել է: Հիմնանորոգվել է գյուղի
դպրոցն ու մանկապարտեզը, բուժկետը,որտեղ բնակչությանը սպասարկում են լավագույն
մասնագետները: Գյուղում գործում է կահավորված սեղանատուն, որը բնակիչներին
տրամադրում է անվճար հաշվի առնելով մերօրյա ֆինանսական դժվարությունները: Մեծ
ծավալի աշխատանքներ են իրականացվել ճանապարհների վերանորոգման համար: Համայնքապետն
նաև նշում է նաև մշակույթի տան վերանորոգման մասին, որի ջեռուցվող առաջին հարկը
տրամադրվել է գյուղի մեծահասակներին և երիտասարդությանը զբաղվելու համար: Գյուղում
անցկացվում են նաև մարզական միջոցառումներ , գործում են երգի, պարի խմբակներ:
Զոհվածներին նվիրված հուշակոթող է կառուցվել: Գյուղը ունի զոհված ազատամարտիկների
երկու ընտանիք, որոնց ապահովել են բնակարաներով: << Խաչիկ Աթանյանը 23
տարեկան մահապարտ է եղել, ցավոք, նրա դին չգտնվեց: Մենք ի պատիվ նրա` հուշաքար և
գերեզմանաքար ենք կանգնեցրել- պատմում է գյուղապետ Սիմոն Անդրիասյանը :- Բարեկարգել
ենք գերեզմանատուն տանող ճանապարհը` որպես մեր սրբավայր, որ մարդիկ ասֆալտապատ
ճանապարհով գնան հարազատների շիրիմին այցի, սա շատ կարևոր եմ համարում մարդկանց
դաստիրակության գործում>>: Գյուղապետ Անդրիասյանի
համոզմամբ`մարդը պետք է միշտ պատրաստակամ լինի բարության մարդասիրության և
աշխատասիրություն դրսևորելու: << Ես հետևել եմ
աստվածային 10 պատվիրաների խորհրդին, և ինձ միշտ ուղեկցել է հաջողությունը: Ես շատ
ընթերցասեր եմ , գիտեմ գրքի արժեքը բայց իմ նախընտրած աշխատանքը
գյուղատնտեսությունն է , քանզի համոզվեցի, որ պետք է լծվեմ գյուղի բարգավաճման
աշխատանքներին: Մեր պետությանը պետք են բանիմաց և հոգատար մարդիկ: Ես դժգոհ չեմ իմ
աշխատանքից և համագյուղացիներից >>: Խոսելով
2012-ին կատարվելիք աշխատանքների մասին` գյուղապետը նշեց հետևյալը.<<Գյուղի
փողոցներից 1,5 կմ ենք դեռ լուսավորել, պետք է 4 կմ էլ լուսավորենք: Վերանորոգելու
ենք մանկապարտեզի շենքը,որը մասնակի վերանորոգված է: Վերջերս ի դեմս մարզպետի`Պրն
Բարսեղյանի, 12 մլն գումար ներդրում է կատարվել մանկապարտեզի համար: 30 միլիոն ել
տրամադրվել է դպրոցում ջեռուցման համակարգ անցկացնելու համար: Գյուղն ունի ոռոգման
և խմելու ջրի խնդիր: Պետական նախագծով նախահաշվարկ է պատրաստվում, որպեսզի
Հովտաշատում քաղաքատիպ ջրամատակարարում իրականացվի այս տարի>>:
Աղբյուրը
Մարզային
<<ԵՐԵՎԱԿ>>
| |
| Մարզային ԵՐԵՎԱԿ |
|
|
Դիտումներ: 884 |
Փոխանցել: andriasyan
| Գնահատական: 0.0/0 |
| Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները: [ գրանցում | մուտք ]
|
Կայքում են: 1 հյուրեր ` 1 Օգտվողներ: 0
|
| | |