օրացույց
| « Մայիսի 2012 » |
| եր |
երք |
չո |
հի |
ուր |
շա |
կի |
| | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | | 28 | 29 | 30 | 31 |
|
Գլխավոր էջ » 2012 » Մայիսի » 29 » ՀՈՎՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
20:37 ՀՈՎՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ |
Տարածքը ` 15.1կմ (1512 հա) Բնակչությունը ` 3497 մարդ (2001թ)
Գյուղ Մասիսի տարածաշրջանում , Մասիսից 12 կմ հյուսիս – արևելք: Մարզկենտրոնից գտնվում է 32 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Մեխմանդար, Մեհմանդար , Միհմանդար, Շալլու, Շոռլու, Մեհմանդար անվանումները : Հովտաշատ է վերանվանվել 1978 թ- ին: Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում , Հրազդանի և Արաքսի գետի միջագետքում : Ծովի մակարդակից ունի 832 մ բարձրություն : Կլիման չոր խիստ ցամաքային է : Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսին , հունվարային միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր , օդի միջին ամսեկան ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան , իսկ առավելագույնը` 42 աստիճան: Հաճախ լինում են խորշակներ , որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը : Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմէ: Բնական լանդշավտները կիսանապատներ են , որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուրոռոգելի լանդշավտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում: 1831թ-ին գյուղն ունեցել է 406,1897թ-ին` 1824, 1926 թ-ին` 1016, 1939թ-ին` 1300, 1979թ-ին` 2955: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների գյուղի բնակչության թիվը կազմել է 3504 մարդ : Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49% կանայք` 51%: Բնակչության մեջ մինչաշխատունակ տարիքի բնակիչները կազմում են 25 %, աշխատունակները `64 %, հետաշխատունակները ` 11%: Գյուղն ունի առկա 1009 տնտեսություն: Ունի դպրոց , գրադարան, մշակույթի տուն, մանկապարտեզ, բուժամբուլատորիա: Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 1035 հա: համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր ` զբաղեցնելով մոտ 784 հա: Ունի պտղատու և խաղողի այգիներ , կազմելով 22 հա: Զբաղվում են այգեգոծությամբ, խաղողագոծությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ : Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկային և կերային կուլտուրաներ : Արոտավայրերը զբաղեցնում են 102 հա, խոտհարք 26 հա : Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ: Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքները:
|
|
Դիտումներ: 914 |
Փոխանցել: andriasyan
| Գնահատական: 0.0/0 |
| Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները: [ գրանցում | մուտք ]
|
Կայքում են: 1 հյուրեր ` 1 Օգտվողներ: 0
|
| | |