օրացույց
| « Մայիսի 2012 » |
| եր |
երք |
չո |
հի |
ուր |
շա |
կի |
| | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | | 28 | 29 | 30 | 31 |
|
Գլխավոր էջ » 2012 » Մայիսի » 29 » ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՀՈՎՏԱՇԱՏ ԳՅՈՒՂ
21:02 ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՀՈՎՏԱՇԱՏ ԳՅՈՒՂ |
ՀՀ Արարատի մարզի Հովտաշատ գյուղը հիմնադրվել է 1947թ-ին: Նախկինում բնակվել են
ադրբեջանցիներ, հետագայում 1946-1947թթ ներգաղթել են պարսկահայեր,սիրյահայեր
և.լիբանանահայեր մոտ 43 ընտանիք : 1952թ-ին գյուղ են վերաբնակվել Ախուրյանի,
Ապարանի , Թալինի, Կոտայքի, Մարտունու շրջաններից մոտ 170-180 ընտանիք: Այդ
թվականներին բնակչությունը եղել է 450-500 մարդ, գնալով աճել է և այսօրվա դրությամբ
կա 3845 մարդ 1040 ընտանիք, և ոչ մի փակ դուռ չկա: Գյուղում գործում է դպրոց ,
որը կառուցվել է 1970թ-ին սակայն շենքի մի մասը գտնվում, Է անմխիթար վիճակում ,
գյուղապետի նախաձեռնությամբ կառավարության կողմից հատկացվել է գումար և 2005թ-ին
կառուցվեց 350 տեղանոց դպրոցի նոր մասնաշենք և այսօրվա դրությամբ հաճախում են 570
աշակերտ: Կառավարության և Մարզպետարանի աջակցությամբ, գյուղապետարանի ամենօրյա
հետևողական աշխատանքով, Հովտաշատ գյուղը գնալով զարգանում է: Գյուղն ունի
կուլտուրայի և մշակույթի տուն , մսուր- մանկապարտեզի տիպային շենք, որը գործում է և
ունի 3 խումբ որտեղ հաճախում են 60-65 երեխա: Գյուղը 2005-2008թթ լրիվ
գազաֆիկացվել է: վերանորոգվել են ճանապարհները: Գյուղում կա բուժամբուլատորյա
կապի շենք վարսավիրանոց 10 հատ մթերային և խառը ապրանքների խանութ, փայտամշակման
արհեստանոցներ երշիկի արտադրամաս, 2 բենզալցման կետեր, ավտոպահեստամասերի խանութ
խանութ, ավտոսպասարկման կետ: Գյուղում կան ձկնաբուծական տնտեսություներ,
գուրծում է ասոցիացիայի գյուղ-տեխնիկայի սպասարկման կենտրոն: Կան տարբեր սպորտային,
երգի ևպարի խմբակներ: Գյուղը ապահոված է խմելու և ոռոգման ջրով, մշտական
կատարվում է աղբահանում: Արցախյան պատերազմին գյուղից մասնակցել են ավելի քան 35
մարտիկներ: Գյուղում կա յոթ զոհվածների ընտանիք, մշտական ուշադրության կենտրոնում
են և ստանում են աջակցություն: Կուլտուրայի տան դիմաց 2002թ-ին կառուցվել է
հուշակոթող խաչքար նվիրված հայրենիքի համար զոհվածների հիշատակին: Հովտաշատ
գյուղն ունի գիտության թեկնածուներ,, դասախոսներ, պետական պաշտոնյաներ և ավելի քան
100 ուսանողներ, որոնք սովորում են ԲՈՒՀ-երում: Բնակչությունը հիմնականում զբաղվում
է անասնապահությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ:
|
|
Դիտումներ: 5008 |
Փոխանցել: andriasyan
| Գնահատական: 0.0/0 |
| Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները: [ գրանցում | մուտք ]
|
Կայքում են: 1 հյուրեր ` 1 Օգտվողներ: 0
|
| | |