ուրբաթ, 11.07.2025, 07:36
Բարի գալուստ Гость | RSS

ԱՆԴՐԻԱՍՅԱՆ ՍԻՄՈՆ

Մուտք ձեւ
ՆԿԱՐՆԵՐԻ ԲԱԺԻՆ

ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԱՏԱԼՈԳ

Գլխավոր էջ » Հոդվածներ » ԻՄ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ

<<ԳՅՈՒՂԱՑՈՒ ԿՅԱՆՔԻՆ , ՀՈԳՍԵՐԻՆ ԾԱՆՈԹ ԼԻՆԵԼՆ ԻՄ ՊԱՐՏՔՆ Է, ԻՄ ԱՇԽԱՏԱՆՔԸ>>

Արարատի մարզի Հովտաշատ գյուղը Մասիսի տարածաշրջանի ամենամեծ գյուղերից մեկն է: Գյուղ կատարած մեր այցելության ժամանակ անթաքույց ուրախություն ապրեցինք, երբ ականատես եղանք ,թե ինչ հարգալից վերաբերմունք են տածում Հովտաշատցիներն իրենց համայնքի ղեկավար Սիմոն Անդրիասյանի հանդեպ , ինչին մեր օրերում ամեն քայլափոխի չէ, որ կարելի հանդիպել : Երկարամյա աշխատանքային փորձ ունեցող գյուղապետն իր ջանքերն ու հնարավորությունները համատեղում է , որպեսզի Հովտաշատը հարմարավետ լինի իր բնակիչների համար:

--Պարոն Անդրիասյան , ինչպես եք կարողացել նվաճել Ձեր համագյուղացիների սերն ու համակրանքը:

_Ինձ համար ուրախալի է իմանալ,որ իմ համագյուղացիները գնահատում են իմ փորձառությունը : Արդեն երկար տարիներ` 1996-ից , ես աշխատում եմ որպես այս համայնքի ղեկավար: Իմ աշխատանքում միշտ ձգտել և ձգտում եմ առաջին հերթին հաշվի առնել բնակչության շահերը: Իմ մեծ փորձառությունը, բնակիչ-գյուղապետ անմիջական շփումն ինձ հնարավորություն է տալիս ավելի լավ ճանաչել մեր գյուղացիներին ,սրտացավորեն մոտենալ նրանց բոլոր խնդիրներին: Գյուղացու կյանքին, հոգսերին ծանոթ լինելն իմ պարտքն է իմ աշխատանքը:

    Ինձ համար  մեծ պատասխանատվություն է ՀՀ նախագահի կողմից 2004թ. ինձ շնորհված <<Անանիա Շիրակացու>> շքանշանը: Այն ինձ անընդմեջ հիշեցնում է մի շարք բարդ ու դժվարին պարտականությունների մասին, բայց և պարբերաբար հուշում է , որ ինձ հավատում և վստահում են,ինչը առավել մեծ ուժ ու եռանդ է ներշնչում, որպեսզի էլ ավելի լավ կատարեմ երկրիս ու ժողովրդիս առջև ստանձնած պարտավորություններս:

-Դուք Ձեզ հաջողա'կ , թե' երջանիկ մարդ եք համարում:

-Թող խոսքերս վերամբարձ չթվան, բայց ես ինձ համարում եմ և հաջողակ և երջանիկ անձնավորություն : Հաջողակ եմ, որովհետև հիմնականում գտել եմ համայնքի առջև ծառացած հարցերի պատասխաններն ու հնարավորինս արագ լուծելու հնարավորությունները : Իսկ երջանիկ եմ , որովհետև ունեմ օրինակելի ընտանիք և սիրված գործ: Կարծումեմ, յոթանասուն տարին բոլորած անձնավորության համար սա Աստվածային պարգև է:

-Ի'նչ հիմնական խնդիրներ են լուծվել համայնքում, ի'նչ ջանքեր են գործադրվել այդ ուղությամբ:

-Իմ պաշտոնավարման  տարիներին համայնքում շա~տ  ու շա~տ խնդիրներ են ծագել, բայց բոլորն էլ լուծում են ստացել: 4000 բնակիչ ունեցող մեր գյուղը գազաֆիկացված չեր. մենք մեր սեփական ուժերով կարողացանք լուծում տալ այդ խնդրին:

2005թ., վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի աջակցությամբ, ՀՀ Կառավարության միջոցներով էլ կառուցվեց գյուղի դպրոցի նոր շենքը, որը նաև  կահավորվեց: Կարողացանք վերանորոգել նաև մանկապարտեզի տանիքը : Մեր մարզպետի օգնությամբ էլ հնարավոր եղավ մանկապարտեզի պատուհաները փոխել: Մինչ այդ փոխվել էին նաև սանհանգույցներն ու խողովակները:

 Բացի այդ վերանորոգվել են ճանապարհները, փողոցները` 54 000 քմ, խճապատվել է:

- Նկատելի է նաև բուժամբուլատորյայի բարվոք վիճակը, այն վերանորոգվե'լ է, թե' նոր է կառուցվել:

 -Երկար տարիներ գյուղը բուժամբուլատորյայի շենք չուներ . այն կառուցեցինք գյուղապետարանի միջոցներով: Այսօր այն հագեցած է նաև անհրաժեշտ բուժսարքավորումներով:

  -Հովտաշատն այն եզակի համայնքներից է, որտեղ բարեկարգ են ճանապարհները, ինչպե'ս է Ձեզ հաջողվել լուծում տալ այդքան կարևոր խնդրին:

     -Դա անչափ  մեծ ծրագիր էր, որ իրականացվեց գերմանացիների կողմից: Այդ աշխատանքներն իրականացնելու համար մոտ 2 մլն դոլլարի ներդրում կատարվեց. արդյունքում ` 2.5 կմ ճանապարհ ասֆալտապատվեց:

                                   ***

Հաջողություններն ու առաջընթացը ակնառու է Հովտաշատում: Գովելի են համայնքի ղեկավարի գործադրած  ջանքերն այդ ուղղությամբ: Սրտացավության, անմնացորդ նվիրումով գյուղապետի անդուլ աշխատանքի պտուղներն անվիճելի են:

   Գյուղի զարգացման գործում իրենց մեծագույն ավանդն ունեն նաև համայնքի բնակիչները,ովքեր աջակցելով համայնքի ղեկավարին իրենց մասնակցությունն  են ունենում գյուղի շենացման ու բարեկեցության բարձացմանն ուղղված աշխատանքներին:

ՄԵՆՔ ու ՄԵՆՔ 
Կարգավիճակ: ԻՄ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ | Փոխանցել: andriasyan (29.05.2012)
Դիտումներ: 380 | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ գրանցում | մուտք ]
Մեր հարցումը
ԳՆԱՀԱՏԵՔ ԻՄ ԿԱՅՔԸ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԱՍԽԱՆ: 17

Կայքում են: 1
հյուրեր ` 1
Օգտվողներ: 0

Copyright MyCorp © 2025
Бесплатный хостинг uCoz